Ս.Հռիփսիմեի տաճարը կառուցվել է 618 թվին Կոմիտաս կաթողիկոսի կոմից Վաղարշապատ քաղաքում (այժմյան Էջմիածին), մինչ այդ գոյություն ունեցող Հռիփսիմե կույսի վկայարան դամբարանի վրա: Արեւմտյան ճակատին կից նախագավիթը կառուցել է Փիլիպոս կաթողիկոսը 1653թ.-ին, իսկ զանգակատունը` Ղուկաս կաթողիկոսը 1780թ.:
Ս. Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Վաղարշապատ մայրաքաղաքում, այն վայրում, ուր 301թ.-ին տեսիլք է իջել Միածինը (ըստ սուրբ Գրիգոր Լուսավորիչի), այստեղից էլ ՙԷջք Միածնին՚- Էջմիածին անունը: