Զվարթնոց կամ ս. Գր. Լուսավորիչ տաճարը եւ կից կաթողիկոսական պալատը կառուցել է Ներսես Գ Շինող կաթողիկոսը 641-661թվերին, այնտեղ, ուր միմյանց են հադիպել Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ թագավորը (այժմյան Էջմիածին քաղաքից 3 կմ արեւելք): Տաճարը կանգուն է եղել ավելի քան 300 տարի եւ կործանվել է երկրաշարժից: 1900-1907թթ. պեղվել է Խաչիկ վարդապետ Դադյանի կողմից: Այժմ պահպանված են տաճարի եւ պալատի ավերակները:
Ս. Էջմիածնի Մայր տաճարը կառուցվել է Վաղարշապատ մայրաքաղաքում, այն վայրում, ուր 301թ.-ին տեսիլք է իջել Միածինը (ըստ սուրբ Գրիգոր Լուսավորիչի), այստեղից էլ ՙԷջք Միածնին՚- Էջմիածին անունը: