Ալավերդու շրջանում է գտնվում հայկական գեղատեսիլ վայրերից մեկը` Քոբայրի վանքը: Անվանումը առաջացել է կոբ (վրացերեն քարանձավ) եւ այր (հայերեն քարանձավ) բառերից: Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1171թ. Բագրատունիների Կյուրիղյան ճյուղի կողմից, սակայն հետագայում դարձել է Վրաց Օրթոդող Զաքարյան ընտանիքի սեփականությունը: Ուստի եւ եկեղեցու ներսում արված գեղեցիկ փորագրություններից եւ սրբապատկերներից շատերը կրում են վրացական բնույթ: