Սանահինի վանքը (10-13դդ) գտնվում է Ալավերդու շրջանում: Բյուզանդիայից հալածված հայ կրոնավորները 10-րդ դարի առաջին կեսին հիմնադրել են ս. Աստվածածին եկեղեցին, որի շուրջն էլ հենց 10-րդ դարից սկսած կառուցվում են ս. Ամենափրկիչ գլխավոր տաճարը (966թ.), Մագիստրոսի ճեմարանը (11 դար), ս. Գրիգոր բոլորակ եկեղեցին (1061թ.), գրատունը, Մեծ գավիթը, զանգակատունը:
Ալավերդու շրջանում է գտնվում հայկական գեղատեսիլ վայրերից մեկը` Քոբայրի վանքը: Անվանումը առաջացել է կոբ (վրացերեն քարանձավ) եւ այր (հայերեն քարանձավ) բառերից: