• Սաղմոսավանք

    5 5Reviews

    Սաղմոսավանքը գտնվում է Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, անդնդախոր կիրճի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից: Ամբողջովին կազմավորվել է XIII դ. Առաջին կեսին: Համալիրը կառուցել են Վաչե և Քուրդ Վաչուտյանները: Բաղկացած է Ս. Սիոն, Ս. Աստվածածին եկեղեցիներից, գավթից և գրատնից:

    Ս. Սիոն եկեղեցի -համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215 թ.: Պատկանում է գմբեթավոր, սրահավոր եկեղեցիների տիպին: Հատակագծում արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է: Մուտքը արևմտյան կողմից է: Բարձր գլանաձև թմբուկը և կոնաձև վեղարով գմբեթը եկեղեցուն հաղորդում են սլացիկ տեսք:

    Գավիթ-գտնվում է գլխավոր` Ս. Սիոն եկեղեցու արևմտյան կողմում: Կառուցել է Վաչե Վաչուտյանը 1215-1235 թթ.: Քառասյուն կառույց է: Ուշագրավ է գավթի ծածկի համակարգը, որը հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից է:

    Գրատուն–եկեղեցի -տեղադրված է գլխավոր եկեղեցու և գավթի հարավարևելյան կողմում: Կառուցել են ՔուրդՎաչուտյանը և իր կին Խորիշահը 1255 թ.` իրենց վաղամեռիկ դստեր` Մամախաթունի հիշատակին: Հատակագծային հորինվածքով տարբերվում է նույն դարաշրջանի մյուս գրատներից: Արևելյան կողմում ունի խորան, իսկ պատերում` խորշեր: Միակ մուտքը արևմտյան կողմից է:

    Ս. Աստվածածին եկեղեցի–գտնվում է Ս.Սիոն եկեղեցուց հարավ, գրատան արևելյան պատինկից: Կառուցվել է 1235 թ.: Ուղղանկյուն հատակագծով, արևելյան կիսաշրջանաձև խորանով, թաղածածկ շինություն է:

    Գերեզմանատուն-գտնվում է վանական համալիրից հյուսիս, որտեղ կան XIII-XIV դդ. Ուշագրավ խաչքարեր և խաչքար-կոթողներ:


    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք
    • Սաղմոսավանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Տեղերի վանք

    Տեղերի վանքը գտնվում է Աշտարակի շրջանի համանուն Տեղեր գյուղում: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1213 թ-ին, իսկ արևմտյան ճակատին կից գավիթը՝ 1221 թ-ին:
    Կարդալ ավելին

    Հովհաննավանք

    Հովհաննավանքը գտնվում է Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Հովհաննավանքը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձ.
    Կարդալ ավելին