• Ամարասի վանք

    5 5Reviews

    Ամարասի վանքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում (պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառ): Համաձայն պատմաբան Փավստոս Բուզանդի` վանքի առաջին եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբում: Եկեղեցու շինարարությունն ավարտին է հասել նրա թոռան` եպիսկոպոս Գրիգորիսի օրոք: Նա նահատակվել է 338թ.` Աղվանքում քրիստոնեությունը տարածելիս, և թաղվել Ամարասում:

    V դարի սկզբում Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում առաջին հայկական դպրոցը, ինչը հիմք դրեց հայկական մատենագրության տարածմանը: Այդ ժամանակվանից սկսած Ամարասը Հայաստանի ամենախոշոր կրոնական և մշակութային կենտրոններից դարձավ:

    489թ. Աղվանքի թագավոր Վաչագան III Բարեպաշտը գտել է Գրիգորիսի գերեզմանը, վրան մատուռ կառուցել, ապա վերականգնել վանքի եկեղեցին: Իր երկար պատմության ընթացքում Ամարասի վանքը բազմիցս անգամ կողոպտվել և ավերվել է արաբական և մոնղոլական ասպատակությունների ժամանակ, այդ թվում Լենք-Թեմուրի գլխավորած մոնղոլ-թաթարական հորդաների ներխուժման ժամանակ (1387թ.):

    Ասպատակություններից մեկի ժամանակ վանքը զրկվեց իր անգին գանձերից, այդ թվում Սուրբ Գրիգորիսի գավազանից և 36 թանկարժեք քարերով զարդարված ոսկեձույլ խաչից: Սակայն Ամարասն ամեն անգամ վերականգվել է, իսկ վանքային դպրոցը երբեք չի դադարել գործել: Վանքն ամբողջովին վերակառուցվեց Գանձասարի Պետրոս կաթողիկոսի օրոք XVI դարի երկրորդ կեսին:

    Երբ Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսաստանին (XIXդ.), Ամարասը` ունենալով բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, ծառայել էր որպես ամրոց: Դեռ XVIII դարում Վարանդայի մելիք Շահնազար II հարթավայրում գտնվող վանքը անառիկ դարձնելու նպատակով նրա շուրջը բավականին բարձր պատեր կառուցեց առանց որևէ անցքերի: Վանքի պատերի չորս անկյուններում կլոր աշտարակներ կառուցվեցին:

    Միակ մուտքը գտնվում էր հարավ-արևելյան մասում: Այստեղ էր գտնվում վանքի տնտեսական բակը երկաստիճան ամրությունների համակարգով: Երբ Ամարասը նորից վերադարձվեց Հայ Առաքելական Եկեղեցուն (1848թ.), նրա եկեղեցին կիսաքանդ վիճակում էր: Նրա տեղը 1858թ. նոր եկեղեցի կառուցվեց Շուշիի հայերի նյութական օժանդակությամբ: 1898թ. Սուրբ Գրիգորիսի դամբարանում դրվեց տապանաքար, որի հեղինակն էր Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը:

    Ամարասը, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձաններ, տուժել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի նպատակասլաց հրետակոծություններից: Երբ վանքն անցավ ադրբեջանական զորքերի տիրապետության տակ, ավերվեց Սուրբ Գրիգորիսի դամբարանը: Հետագայում Ամարասը վերադարձվեց Հայկական Առաքելական եկեղեցուն: Այդ ժամանակ էլ սկսվեցին վանքի վերականգնողական աշխատանքները:

    Եկեղեցու սկզբնական ճարտարապետական հորինվածքը, ինչպես նաև մի շարք հնագույն արձանագրություններ, չեն պահպանվել բազմաթիվ ավերվածությունների և հետագա վերակառուցումների պատճառով: Վերջին վերակառուցման ժամանակ (1858թ.) օգտագործվել է սպիտակ սրբատաշ ֆելզիտ: Իր հորինվածքով եկեղեցին եռանավ բազիլիկ է: Երկու զույգ խաչաձև սյուները բաժանում են աղոթատունը երեք նավի: Եկեղեցու բեմի տակ է գտնվում նրա հիմնական սրբությունը` Սուրբ Գրիգորիսի դամբարանը: Դամբարանի պատերին երկրաչափական և բուսական զարդանկարներ կան, ինչը բնորոշ է վաղ միջնադարի հայ արվեստին:


    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք
    • Ամարասի վանք

    Իմանալ տուրի արժեքը

  • Դադիվանք

    Դադիվանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառի արեւելյան մասում. այն հիմնադրվել է առաջին դարում` Թադեւոս առաքյալի աշակերտ Դադիի գերեզմանի վրա:
    Կարդալ ավելին