Վանաձորի ռուսական ուղղափառ եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է 1893-95թթ. ճարտարապետ Պոմերցանովի նախագծով եւ հանդիսանում է Ստանբուլի Սոֆիայի տաճարի փոքրիկ պատճեն: 1993թ.-ին եկեղեցին իր 100 ամյակի կապակցությամբ օրհնվել է հայր Ինոկենտիի կողմից:
Օձունը Հայոց Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից է` հաստատված Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, այժմյան Ալավերդի քաղաքից 8 կմ հարավարևմուտք: