• Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի

    5 5Reviews

    Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1301թ. քրիստոնեությունը Հայաստանում,որպես պետական կրոն հռչակաման 1000 ամյակի առթիվ:Այն կառուցել է Ազիզբեկ Իշխանը` իր կնոջ Վախախի երազի հիման վրա: Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու դին: Այն ունի երկու հարկ: Եկեղեցու ճակատների սյուժետային պատկերաքանդակներն են` Արևելյան ճակատին քանդակված է խաչ, որի ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներն են:

    Հյուսիսային ճակատին քանդակված է արծիվ` ճանկած ավանակին: Արևմտյան ճակատին քանդակված է հովազ, որը ոտնատակ է արել այծին: Հարավային ճակատին քանդակված է քարայծի պատկերը: Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին: Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն, Սբ. Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին:

    Ի տարբերություն Նորավանքի, Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով,որտեղ մասնակցել են Սուրբ պատարագին: 2008-թին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր, և բերվեց իր նախնական տեսքի: Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերեվեց 7-րդ դարի եկեղեցի իր խլանիստ հիմքերով: Ինչպես նաև լավաշ թխելու թոնիր, գերեզմանաքարեր, տապանաքարեր, ջարդված խաչքարեր, քիվեր 13-րդ և 14-րդ դարերի: Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ թոնիր, որտեղ պահել են ժամանակին մթերք և գինի (սառնարան):

    Պեղումների ժամանակ եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվեց իշխանական տոհմի գերեզմանաքարեր: Եկեղեցին վերանորոգվել է վերջնական 1960-ական թվականներին: Փոխվել է գմբեթի սյուները և ամրացվել: 1905-թվականին, երբ Եղվարդ գյուղը մեծացել է, եկեղեցուն կից կառուցել են սև սրբատաշ քարերով գավիթ: 1960-ական թվականներին այն քանդել են և բերել իր նախնական տեսքին: Այսօր եկեղեցին գործում է:Եկեղեցու հոգևոր սպասավորն է Տեր Հովնան քահանա Մաթևոսյանը: Եղվարդցիների համար եկեղեցու տարածքը դարձել է խաղաղ և հաճելի հանգստի վայր:


    • Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի
    • Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի
    • Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի
    • Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի
    • Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի
    • Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի
    • Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի

    Իմանալ տուրի արժեքը

  • Բջնու Սբ. Աստվածածին վանք

    Բջնիի Ս. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Այն հիմնադրվել է 1031 թ.:
    Կարդալ ավելին