Մեղրի քաղաքը հայտնի է ինչպես իր հին հյուրանոցներով, օղիյով, այնպես էլ հիասքանչ մրգերով եւ բանջարեղենով: Հատկապես աչքի են ընկնում Մեղրու թուզը եւ դեղին նուռը: Քաղաքի ժայռոտ բարձունքին են գտնվում 10-րդ դարի ամրոցի ավերակները: Այդ ամրոցը, որը 18-րդ դարում վերակառուցվել է Դավիթ Բեկի (18-րդ դարի ազատատենչ մարտիկ) կողմից, միակն է եղել Հայաստանում, որի աշտարակները նախատեսված են եղել հրազենի համար: Մեղրիում են գտնվում Ս.Աստվածածին (17-րդ դար), Ս.Սարգիս (17-րդ դար) եւ Ս.Հովհաննես (15-17 դդ) եկեղեցիները: